Skip to main content

Luce Chocolate

Մեր պատմությունը

Եկեք ծանոթանանք, ես Նարինեն եմ, «Լուսէ» շոկոլադների հիմնադիրը

Ծնվել եմ Գառնիում, իսկ մանկությունս անցել է Արցախում՝ ջերմությամբ ու հիշողություններով լի միջավայրում։ Մասնագիտությամբ պատմության ուսուցչուհի եմ և միշտ հավատացել եմ, որ կրթությունը կարող է փոխել մարդու աշխարհը։ Իմ ճանապարհը հեշտ չի եղել․ պատերազմ, տեղափոխություններ, անորոշություն՝ Աղավնոյից Ստեփանակերտ, հետո՝ Երևան։ Բայց հենց այդ դժվարությունների մեջ ծնվեց մի լուսավոր գաղափար։ Երբ աղջիկս սկսեց հետաքրքրվել քաղցրավենիքով, ես չցանկացա նրան տալ անառողջ կոնֆետներ և սկսեցի ինքս պատրաստել՝ բնական ու վստահելի բաղադրիչներով։

Շուտով հասկացա, որ շոկոլադը կարող է լինել ոչ միայն քաղցրություն, այլ նաև խրախուսանք, խաղ ու սովորելու միջոց։ Այդպես ստեղծվեց «Լուսէ»-ն՝ կրթական շոկոլադների առաջին հայկական բրենդը, որտեղ երեխաները սովորում են գույներ, թվեր ու կենդանիներ խաղի միջոցով։ Այսօր Լուսէն պարզապես քաղցրավենիք չէ․ այն խաղ է, գիտելիք և ընտանեկան արժեքավոր ժամանակ։ Ճանապարհը դժվար էր՝ լի փորձություններով ու հիասթափություններով, բայց կանգ առնելը տարբերակ չէր։ 

Այսօր իմ նպատակը պարզ է՝ «Լուսէն» դարձնել կրթական աշխարհ, որտեղ երեխաները խաղում են, սովորում ու մեծանում արժեքներով՝ սկսած մայրիկի պարզ ցանկությունից՝ իր երեխային տալ լավագույնը։

Մենք ստեղծում ենք ոչ միայն շոկոլադ, այլ նաև գիտելիք

«Լուսէ» շոկոլադները հիմնադրվել են 2022 թվականին Արցախում՝ մի գաղափարով՝ ստեղծել քաղցրավենիք, որը ոչ միայն հաճույք կպարգևի երեխաներին, այլ նաև կօգնի սովորել, բացահայտել ու զարգանալ։ 2024 թվականից «Լուսէ»-ն շարունակել է իր գործունեությունը Երևանում։Մենք ստեղծում ենք ձեռագործ շոկոլադե կոնֆետներ, խաղ-շոկոլադներ և կրթական սալիկներ՝ օգտագործելով բնական բաղադրիչներ՝ առանց քիմիական հավելումների։Մեր կրթական շոկոլադները նպաստում են երեխաների ուշադրության, մտածողության, հիշողության և ճանաչողական հմտությունների զարգացմանը։ Առանձին շարքում ներկայացված են հայկական մշակույթի և Արցախի խորհրդանիշ հուշարձաններով սալիկներ, որոնք երեխաներին փոխանցում են նաև պատմություն ու արժեքներ։

«Լուսէ»-ում մենք հավատում ենք, որ շոկոլադը կարող է լինել ավելին, քան պարզապես քաղցրավենիք՝ այն կարող է դառնալ գիտելիքի, խաղի և նոր բացահայտումների միջոց։

Ինչո՞ւ ընտրել Լուսէն

Շոկոլադ, որն ունի արժեք

Բնական բաղադրիչներ

«Լուսէ»-ն ստեղծում է ձեռագործ շոկոլադե կոնֆետներ, խաղ-շոկոլադներ և կրթական սալիկներ։ Յուրաքանչյուր արտադրանք պատրաստվում է բնական բաղադրիչներով՝ առանց քիմիական հավելումների՝ պահպանելով բարձր որակն ու յուրահատուկ համը։

Կրթական գաղափար

Մեր խաղ-շոկոլադները համատեղում են խաղն ու ուսուցումը՝ նպաստելով երեխաների ուշադրության, տրամաբանական մտածողության, հիշողության և խոսքի զարգացմանը։ Դրանք ուսուցումը դարձնում են հետաքրքիր, արդյունավետ և հաճելի։

Հայկական արժեքներ

Մեր կրթական սալիկները ներկայացնում են հայկական մշակույթի և Արցախի խորհրդանիշ հուշարձանները՝ իրենց պատմությամբ։ Դրանք նպաստում են երեխաների հայրենաճանաչությանը, ազգային արժեքների ու հայրենասիրության ձևավորմանը։

Ուզում եմ, որ Լուսէն դառնա ոչ միայն շոկոլադի բրենդ, այլ կրթական աշխարհ, որտեղ երեխաները խաղում են, սովորում ու մեծանում արժեքներով։ Ու գուցե ամենակարևորն այն է, որ այս ամենը սկսվեց շատ պարզ բանից՝ մայրիկի ցանկությունից իր երեխային տալ լավագույնը․․․

Լուսէ Շոկոլադներ

Լուսէ կրթական շոկոլադը բարձրորակ է, համեղ և բնական չրերով։ Այն իդեալական է երեխաների համար՝ համատեղելով հաճելի և կրթական նշանակություն։ Համը ֆանտաստիկ, իսկ գաղափարի մասին էլ չասեմ 🧡

Նարե Քարամյան

Լուսե կրթական շոկոլադները բարձրորակ են ու համեղ, պատրաստված բնական բաղադրիչներով: Դրանք հատուկ նախատեսված են երեխաների համար, որպեսզի միաժամանակ ապահովեն համը և օգտակարությունը: իմ սուրճի ամենալավ ընկերը 🍫

Մանե Օհանյան

Լուսէ կրթական շոկոլադները եզակի համադրություն են բարձրորակ բելգիական շոկոլադի, բնական չրերի և կրթական խաղերի։ Նրբաճաշակ համն ու ճանաչողական փորձառությունն այս շոկոլադները դարձնում են թե՛ համեղ, թե՛ օգտակար։ Պետք է փորձել՝ գնահատելու համար։

Թեհմինե Հակոբյան

ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՊԱՐԶԱՊԵՍ ՇՈԿՈԼԱԴ

«Լուսէ»-ում մենք ստեղծում ենք ձեռագործ շոկոլադներ, որոնք միավորում են համը, խաղն ու գիտելիքը։
Բնական բաղադրիչներ, կրթական գաղափարներ և փոքրիկների համար ստեղծված լուսավոր հիշողություններ։

Պատվիրեք այստեղ

Լրացրեք Ձեր տվյալները, և մեր թիմը հնարավորինս շուտ կկապվի Ձեզ հետ՝ պատվերը հաստատելու համար։

🔒 Ձեր տվյալները օգտագործվում են միայն պատվերի մշակման և առաքման նպատակով։

Order here

Fill in your details, and our team will contact you as soon as possible to confirm your order

🔒 Your information is used only for order processing and delivery purposes.